211652_close_icon
views-count5606 դիտում article-date 10:38 03-03-2017

Մարզերը «պատերազմական գոտիներ» են հիշեցնում, որտեղ կատարյալ քաոս է ստեղծվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը նոր փորձանք է բերել հանրության գլխին։ Դեռ ընտրությունների պաշտոնական քարոզչությունը չսկսված` մարզերը «պատերազմական գոտիներ» են հիշեցնում. ամեն մի թեկնածու իր թիմով կատաղի պայքարի է ելել, գործի դրել հարազատ-ծանոթ-բարեկամ-սանիկ-քավորներին, կաշառքն ու վարչական ռեսուրսը։ Որոշ տեղերում իրենց առանձնահատուկ գործառույթներն ունեն քրեական տարրերը, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Ի դեպ, ակտիվ քարոզչություն է սկսվել նաև մարզերի դպրոցներում ու բուժհիմնարկներում։ Տարածքային ցուցակներով ներկայացված թեկնածուների գրասենյակները պարբերաբար մարդկանց են բերում-տանում, ուղղորդում-հրահանգում։ Ասում են, միևնույն մարդուն մի օր կարող ես տեսնել մի թեկնածուի շտաբում, հաջորդ օրը՝ մյուս։ Այլ խոսքով, կատարյալ քաոս է ստեղծվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր