Իրանից պողպատե ամրանների ներկրման սահմանափակումները կգործեն ևս 6 ամիս
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 5–ի նիստում սահմանեց Հայաստանի պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը։
Նշենք, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 29-ապատիկի չափով։ Միաժամանակ, ամրագրվել է նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չլինելու դրույթ՝ անկախ ներկրման գործընթացի փաստացի արդյունքներից։
Ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքի 45-ապատիկի չափով։
2025–ի օգոստոսի 7-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշումը, որն ուժի մեջ է միջև 2026 թվականի փետրվարի 11-ը։ Հետևաբար, կարգավորման ազդեցության արդյունավեության ապահովման նպատակով, անհրաժեշտ է այս կարգավորումները երկարացնել ևս 6 ամսով։
Այս որոշման նպատակն է զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը։ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ, «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, կառուցվում ու վերակառուցվում են «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ ձուլարանները, որոնք միտված են ապահովելու հանրապետությունում մետալուրգիական ոլորտի ռազմավարական զարգացման տեսլականը։ Հանրապետությունում գործող և կառուցվող ձուլարանների արտադրական հնարավորությունները հնարավորություն կտան ավելացնել պողպատե ամրանների տեղական արտադրության ծավալները, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտաղրողների կողմից թողարկվող և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։
2022-2024 թվականներին Հայաստան ներմուծված թիրախային արտադրանքի քանակի գերակշիռ մասը՝ 75.5%-ը, իսկ գումարային արտահայտությամբ՝ 80.2%-ը ներմուծվել է Իրանից։
Ըստ վիճակագրական տվյալների՝ ԻԻՀ-ից պողպատե ամրանների ներկրումը Հայաստան շարունակաբար աճում է։
2023 թվականին 2022 թվականի համեմատ 1 տոննա ամրանի միջին կշռված մաքսային արժեքը 269.000 դրամից նվազել է 52.000 դրամով և կազմել 217.000 դրամ։
ՀՀ-ում արտադրված 1 տոննա ամրանի միջին գինը կազմում ՝ 259.600 դրամ, նվազագույն և առավելագույն գները՝ 215.000 և 300.000 դրամ։
Միայն էներգակրիների և աշխատավարձին ուղղված ծախսերի մասով Հայաստանում և Իրանում արտադրված 1 տոննա մետաղական ամրանների ինքնարժեքում առկա է շուրջ 31.805 դրամի տարբերություն։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների վերամշակումը, շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։