211652_close_icon

Մակրոնը հայտնել է, որ պատրաստվում է շարունակել երկխոսությունը Պուտինի հետ

views-count412 դիտում article-date 22:55 03-02-2026
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Երկխոսության վերսկսումը այժմ նախապատրաստման փուլում է, և քննարկումները դեռ տեխնիկական բնույթ են կրում»,-հստակեցրել է նա։

Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումն իրականացվում է «թափանցիկ կերպով՝ խորհրդակցելով եվրոպացի դաշնակիցների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ»։

Նմանատիպ նյութեր