211652_close_icon

Դոնալդ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հարցով բանակցությունների մեկնարկի մասին

views-count781 դիտում article-date 10:21 01-02-2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հարցով եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններ սկսելու մասին:

«Հուսով եմ, որ դա լավ գործարք կլինի բոլորի համար։ Ազգային անվտանգության տեսանկյունից սա շատ կարևոր գործարք է։ Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք»,- ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է, որ ԱՄՆ-ն վերահսկողություն ստանա կղզու նկատմամբ։ Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը «լուրջ բանակցություններ» է վարում Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ:

 

Նմանատիպ նյութեր