211652_close_icon

300,000 նոր աշխատատեղերը ստեղծվելու են. այն երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից. «Մեր ձևով» շարժման խոսնակ

views-count985 դիտում article-date 14:50 31-01-2026
 Աշխատանք կա՝ մարդը մնում է, երկիրը զարգանում է, աշխատանք չկա՝ քաղաքացին հեռանում է, երկիրը դատարկվում է։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյան:

«Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերից առաջինը 300,000 նոր աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես՝ մարզերում: Այս ծրագիրն իրական փոփոխություն է բերելու Հայաստանում, նվազեցնելու է գործազրկությունը, իջեցնելու է աղքատության մակարդակը, ընտանիքների համար ապահովելու է կայուն եկամուտ ու կանգնեցնելու է արտագաղթը:

Հայաստանը զարգանալու է, 300,000 նոր աշխատատեղերը ստեղծվելու են, որովհետև այս ծրագիրը երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր