211652_close_icon

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է 2026 թվականի բյուջեի հաստատման մասին՝ առանց խորհրդարանական քվեարկության

views-count907 դիտում article-date 23:15 30-01-2026
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն 2026 թվականի բյուջեն հաստատելու համար կիրառել է Սահմանադրության 49.3 հոդվածը՝ շրջանցելով խորհրդարանական քվեարկությունը, ուրբաթ օրը հաղորդել է BFM հեռուստաընկերությունը։

«Ֆրանսիան բյուջեի կարիք ունի։ Հետևաբար, ես կկիրառեմ Սահմանադրության 49.3 հոդվածը՝ 2026 թվականի բյուջեի ամբողջ օրենքը հաստատելու համար», – հայտարարել է նա Ազգային ժողովում։

Վարչապետի որոշումը դժգոհություն է առաջացրել մի շարք քաղաքական ուժերի շրջանում։ Օրինակ՝ ծայրահեղ ձախակողմյան «Անպարտ Ֆրանսիա» կուսակցությունը անվստահության հարց է բարձրացնում կառավարության դեմ։ Քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի օրը։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ անվստահության հարցի քննարկումը, հավանաբար, չի հավաքի անհրաժեշտ թվով ձայներ։

Հունվարի սկզբին վարչապետը երկու անգամ կիրառել է 49.3 հոդվածը՝ 2026 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի մասերը առանձին հաստատելու համար։ Դրանից հետո անցկացվել է անվստահության չորս քվեարկություն (երկուսը նախաձեռնել է «Անպարտ Ֆրանսիա»-ն, իսկ երկուսը՝ աջակողմյան «Ազգային միաբանություն»-ը, սակայն այդ նախաձեռնությունները անհաջող են եղել։

Նմանատիպ նյութեր