211652_close_icon

Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ news.am

views-count3154 դիտում article-date 18:28 30-01-2026
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Այս մասին գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

«Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից»,– գրել է նա։

NEWS.am–ի տեղեկություններով, նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել Մայր Աթոռ։

Նմանատիպ նյութեր