982 դիտում
15:35 07-05-2024
Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ Փաշինյան
Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր եթե ուսումնասիրեք կտեսնեք, որ հոգևոր առաջնորդությունը ձախողել են, այսինքն մադրկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են։
Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ ցավոք սրտի, այս դիրքի և իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգևորականներ, բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները ովքեր իրոք հոգևոր առաջնորդությամբ են զբաղված։
Բայց վախենամ ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել, որովհետև գոնե իմ նրանց հետ շփման փորձը, կարող եմ կիսել տասնյակ անգամներով և այդ տասնյակ անգամներից ոչ մի անգամ ոչ մի բան չլսել Աստվածաշնչի մասին, չլսել ոչ մի բան նույնիսկ Նոր Կտակարանի ու Ավետարանի մասին, չլսել ոչ մի բան դավանաբանական խնդիրների մասին, այլ լսել բազմաթիվ բաներ՝ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը էստեղ դնելու, այնտեղից հանելու, այս երթուղային գիծը մյուսով փոխարինելու, այս մի ավտոն մյուս ավտոյով փոխարինելու, մերսեդեսի թազա վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու մասին»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ինքը զարմացած չէ, որ այդ հոգևորականները քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետև հոգևոր դաշտում բան չունեն անելու, դա իրենցը չէ։
«Ես հիմա լսում ու հասկանաում եմ, որ իրենք հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել։ Ես սա չեմ խոսում որպես վարչապետ, ես սա խոսում եմ որպես մարդ, ով հավատում է Աստծոն, ես խոսում եմ որպես Հայ Առաքելայկան Եկեղեցու հետևորդ, մարդ ով մկտրվել է և ում երեխաները մկրտվել են Հայ Առաքելական Եկեղեցում։
Ես ասում, եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը։ Բիզնես-պրոյեկտներ խնդիր չկա, կոֆե-շակալադ ոչ մի պրոբլեմ, ավտո-մարշուտկա բացարձակ հարց չկա, Աստված, Աստվածաշունչ, Կտակարան, Ավետարան խիստ կասկածում եմ, որ իրենց հետ կապ ունի»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
1138 դիտում
12:24 19-11-2023
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը 26 տարեկան է
4485 դիտում
13:42 22-05-2016
Արցախը պետք է մասնակցի բանակցություններին սկզբից մինչև վերջ, ոչ թե ինչ-որ փուլում. Դավիթ Բաբայան
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
580 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը