211652_close_icon

Միակողմանի է լուծարվել ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունը. Տեր Պսակ

views-count1231 դիտում article-date 19:30 30-01-2026
 Այսօր առավոտյան գնդերեցները գնացել են իրենց զորամասեր ու այս որոշումը դրվել է իրենց սեղաններին։ Այս մասին NEWS.am–ին ասաց Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

«Միակողմանի լուծարվել է կառույցը, Մայր Աթոռի հետ որեւէ քննարկում չի եղել։ Թե ինչ ձեւաչափով է լինելու ծառայությունն այսուհետ, պարզ չէ, հստակ է, որ հոգեւոր առաջնորդությունը լուծարվում է։

Սա հակաեկեղեցական արշավի մի մասն է, որովհետեւ հոգեւոր առաջնորդությունը կայացած կառույց էր։ Պաշտպանության նախարարությունում բոլորը կփաստեն, թե գնդերեցներն ինչ մեծ օգուտ ու ծառայություն են բերել»,– ասել է Տեր Պսակը։

Նմանատիպ նյութեր