211652_close_icon

Թրամփի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ անգամ Բերկլիի համալսարանում բողոքի ակցիաներ չեն լինում։ Հայ ուսանողներն այս իմաստով առաջինը խախտեցին լռությունը. Գոհար Վեզիրյան

views-count1969 դիտում article-date 12:28 15-05-2025
Գոհար Վեզիրյանը գրում է.

Բերկլիում նոր զարգացումներ տեղի ունեցան։ Համալսարանը պաշտոնապես հաստատեց, որ Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսարանից ուղիղ զանգ է ստացել, որից հետո էլ չեղարկել է Արցախի մասին պատմող  «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը։ Հայ ուսանողներն այդպես էլ որեւէ աջակցություն չստացան Գլենդելում գտնվող Հայաստանի հյուպատոսարանից, բայց կարողացան ինքնակազմակերպվել, բավականին տպավորիչ բողոքի ակցիա անցկացնել եւ հասնել նրան, որ Բերկլին նախ խոստովանի, որ զանգ է եղել, հետո դրա մասին պաշտոնական հաղորդագրություն տարածի, ապա ֆիլմի ցուցադրության օր առաջարկի։ Սեպտեմբերին այն կցուցադրվի։ Հավելեմ նաեւ, որ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ անգամ Բերկլիի համալսարանում բողոքի ակցիաներ չեն լինում։ Հայ ուսանողներն այս իմաստով առաջինը խախտեցին լռությունը։ 

Եվ մեկ դիտարկում՝ Հայաստանի սիրելի դասախոսներիցս մեկը՝ այս թեմայով նախորդ գրառմանս մեջ նշել էր, թե ինչո՞ւ հանրահավաք չենք անում, չէ որ Հայաստանում հզոր ցուցարար էի։ Անկեղծ ասած, հզոր ցուցարար երբեք չեմ եղել, եղել եմ շարքային լրագրող, որն, այո, հզոր ցույցեր է լուսաբանել։ Որպես քաղաքական ակցիա՝ Բերկլիինը ավելին էր, քան կարող էի պատկերացնել։ Պատկերացում չունեի, որ էստեղի 20 տարեկան երախաներն «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը կվանկարկեն այնպիսի էմոցիաներով, ինչպես դա արվել է 88-ին կամ էլ հետո․․․։  Մինչ Հայաստանում Շարժման էջն են փակում՝ պաշտոնապես, դրսում Շարժման կարգախոսը շարունակում է «գործել» եւ հաջողություն գրանցել:

Հ․Գ․ Թեմայի շուրջ զրուցելու հնարավորության համար շնորհակալություն Alpha News-ին։ 

Նմանատիպ նյութեր