28854 դիտում
11:05 11-01-2023
Արտակարգ դեպք քրեակատարողական ծառայության Արմավիրի բանտում․ հացադուլի մեջ գտնվող դատապարտյալն ու կալանավորը պատին ամրացված երկհարկանի մահաճակալը պատից պոկել ու կոտրել են խցի դռան կերակրադռնակը, ապա անհասցե հայհոյանքներ հնչեցրել
SHAMSHYAH.com-ի տեղեկություններով՝ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 14։20-ի սահմաններում կարանտինային մասնաշենքից թիվ 3-րդ խցում տեղաբաշխված և հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Սերոբ Մ․-ն և կալանավոր Համլետ Հ․-ն անհարկի աղմկել են, ապա խցի պատին ամրացված երկհարկանի մահճակալը պատից պոկել ու հարցվածել են դռանը։
Պարզվել է, որ դրա հետևանքով կոտրվել է խցի մուտքի դռան կերակրդռնակը և վնասվել կողային պատերը։
Այդ ամենից հետո նրանք շարունակել են ցուցաբերել ագրեսիվ պահվածք, հնչեցրել անհասցե հայհոյանքներ, ապա չեն ենթարկվել քրեակատորղական հիմնարկի ծառայողի օրինական պահանջին՝ պահանջելով իրենց տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։