211652_close_icon

Ֆրանկֆուրտի օդանավակայանը շուրջ 100 չվերթ է չեղարկել անբարենպաստ եղանակի պատճառով

views-count532 դիտում article-date 19:35 26-01-2026
Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանը հունվարի 26-ին գրեթե 100 չվերթ է չեղարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։
Ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ չեղարկումները հիմնականում կապված են անբարենպաստ եղանակային պայմանների հետ։

Ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել Գերմանիայի մի շարք շրջաններում։ Երկրի առանձին մասերում արձանագրվել են մինչև 30 սմ տեղումներ։

Առաջիկա օրերին ձյան ուժեղ տեղումներ են սպասվում Դանիայում և Լեհաստանում: Շվեդիայի հարավ-արևելքում վտանգավորության բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել անբարենպաստ եղանակի պատճառով. այն կգործի մինչև հունվարի 27-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր