Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Արփունք գյուղի ճանապարհին 22-ամյա վարորդը «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ -ի «УАЗ 452»-ով կողաշրջվել է և հայտնվել ձնակույտերի մեջ․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արփունք գյուղ տանող ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերժիկ Զ․-ն իր վարած «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների հետ ուղղել են ավտոմեքենան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Սիմոնյանը և Արման Մանուկյանը։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։