211652_close_icon
views-count1516 դիտում article-date 12:34 22-01-2026

Արվեստի ոլորտի 15 քաղաքացիների պարտադիր զինծառայությունից տարկետում ստացան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում որոշում կայացրեց, որով մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության 2025–ի ձմեռային զորակոչից տարկետում տվեց 15 քաղաքացիների։

Նշենք, որ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

Այդ քաղաքացիներն են. Դավիթ Մհերի Հովհաննիսյանը, Տիգրան Վարուժանի Մարդանյանը, Հայկ Արմենի Մարտիրոսյանը, Միքայել Գրիգորի Ոսկանյանը, Արտյոմ Ալեքսանդրի Իոանիսյանը, Գրիգոր Ալեքսանի Զաքյանը, Գարիկ Ժիրայրի Ավետիսյանը, Հակոբ Աշոտի Խոջյանը, Գագիկ Արտաշեսի Կարապետյանը, Արթուր Արմենի Հակոբյանը, Պետրոս Վահեի Գենուլյանը, Համլետ Գարիկի Գասպարյանը, Թաթուլ Կարենի Համբարձումյանը, Հայկ Տիգրանի Հեքեքյանը և Սամվել Կարենի Դավթյանը։

Նմանատիպ նյութեր