Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց արվեստի բնագավառում աչքի ընկած 4 երիտասարդների
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 4 քաղաքացիների:
Խոսքը հետևյալ անձանց մասին է.
Գոռ Անդրանիկի Սարգսյանին (ծնվ.՝ 2002 թվականի դեկտեմբերի 6-ին, հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, 2-րդ հատված, Գյուլիքեխվյան 39 շենք, բն. 2).
Արթուր Համլետի Գրիգորյանին (ծնվ.՝ 2002 թվականի հոկտեմբերի 26-ին, հասցե՝ ք.Երևան, Նոր-Նորքի 1-ին զանգված, Նանսենի 19).
Գևորգ Կարապետի Մատինյանին(ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 25-ին, հասցե՝ ք.Երևան, Կ. Ուլնեցու փ., տ. 26).
Անդրեյ Սերգեյի Կուրբետին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 16-ին, հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 51 շենք, 15 բն.):