Ավտովթար Երևանում. Հրաչյա Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel-ը և Kamaz-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ` հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 20:00-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 53-ամյա Իշխան Պետրոսյանի վարած Opel մակնիշի 34 ZF 313 համարանիշի և 46-ամյա Լևոն Լաբոյանի վարած Kamaz մակնիշի у235но123 ռուսական համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի