211652_close_icon

Կապսի ջրամբարի կառուցման համար կառավարությունը պարտք չի վերցրել

views-count487 դիտում article-date 12:43 21-01-2026
Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների համար Կառավարությունը պարտք չի վերցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել: Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում»,- ասաց Հովհաննիսյանը:

Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ջրամբարի կառուցման աշխատանքները դադարեցվել են, քանի որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները։

«Այսպիսի կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերում լինում են դեպքեր, երբ ունենում ենք խնդիր կապալառուի հետ, եթե պայմանագիրը խզվում է, նշանակում է, որ մենք երկար պետք է սկսենք այլ կապալառու գտնել: Կապալառուին փոխելը շատ ռիսկային գործընթաց է»,- նշեց նախարարը:

Նմանատիպ նյութեր