Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցման նպատակով բնակարանային փոխհատուցում ստացած կամ վթարային բնակելի տներ ունեցող շահառուների կարգավիճակի հարցերը
«Կապսի պատվարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի hողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի իրականացման շրջանակում, փոխհատուցումների և օժանդակությունների տրամադրման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային խմբի հետ Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն:
Հանդիպման ժամանակ քննարկվել են իրականացվող աշխատանքների ընթացքին և առկա խոչընդոտներին վերաբերող, ինչպես նաև պետական աջակցության այլ ծրագրերի շրջանակներում արդեն իսկ բնակարանային փոխհատուցում ստացած կամ կիսաքանդ վթարային բնակելի տներ ունեցող շահառուների կարգավիճակի հստակեցմանն առնչվող հարցեր: