211652_close_icon

«Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ»․ դերասանուհի Անահիտ Կիրակոսյան․elstyle.am

views-count3385 դիտում article-date 23:40 19-01-2026
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է։

«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։

Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ , բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ ,հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։

Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով։

Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:

Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում




 

Նմանատիպ նյութեր