211652_close_icon

Սամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են տուն

views-count1309 դիտում article-date 13:39 18-01-2026
Քիչ առաջ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխեցին տուն:

Տան բակում հավաքվել էին նրա աջակիցները: Հավաքվածները սկսեցին ծափահարել, երբ Սամվել Կարապետյանին տեղափոխող մեքենան մոտեցավ տանը և սկսեցին վանկարկել «Սամվել», «Ազատություն Սամվել Կարապետյանին»:

Կարապետյանը ոստիկանական մեքենայից դուրս եկավ, ձեռքով ողջունեց հավաքվածներին և մտավ տուն։ Քաղաքացիական հագուստով իրավապահները, նրան թևանցուկ անելով, տարան տուն։ Կարապետյանի թիմակիցները նախապես հայտարարել էին, որ նրա հետ հաղորդակցվելն արգելված է օրենքով։

Նշենք, որ առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցներն ու համակիրները` «Մեր ձևովի» դրոշներով ու եռագույնով։

 

Նմանատիպ նյութեր