211652_close_icon

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ

views-count1468 դիտում article-date 16:52 16-01-2026
WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ։ Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

Հիշեցնենք, որ կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի անուններով։

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
 

Նմանատիպ նյութեր