211652_close_icon

Փաշինյանը վստահեցնում է՝ բարեկամական Իրանի բոլոր մտահոգությունները կփարատեն

views-count559 դիտում article-date 14:32 15-01-2026
Իրանի Իսլամական Հանարապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանի դեսպանի հնչեցրած մտահոգություններին:

Խոսելով ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության մասին՝ վարչապետն ասաց. «Դուք տեղյակ եք, որ ընդհանրապես 2018-ից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել: Այլ բան, որ ԻԻՀ, որևէ այլ դեսպանատան աշխատանքի ուշադիր կհետևենք, այդ թվում՝ մտահոգություններին՝ կապված իրավիճակի հետ, և մեր ժողովրդավարության սկզբունքի շրջանակներում բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական ԻԻՀ-ի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա, և ընդհակառակը, այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ: Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են նախաձեռնված մի քանի դեպքերով»: 

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայտարարությանը, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց. «Գիտեք, որ Իրանի հարգարժան նախագահը օգոստոսին այց ունեցավ, Վաշինգտոնի գագաթնաժողովից 10 օր անց, մենք շատ հանգամանալից մանրամասն զրույց ենք ունեցել, և բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց նաև ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք անընդհատ կապի մեջ ենք և պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են: Համենայն դեպս, ես ուզում եմ ասել, որ քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների կարծիքները, մտահոգությունները հաշվի առնում ենք և բանակցելիս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը, կարծում եմ, այս դեպքում ստացվել է»:

Նմանատիպ նյութեր