Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա․ArmSport
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա։ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է բելգրադյան ԻՄՏ ակումբին։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։
Տեղափոխությունը կայացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ դարպասապահը վերջերս էր հեռացել «Նոայից»։
Սերբիայի ընթացիկ առաջնությունում Չանչարևիչի նոր թիմը 20 տուրից հետո վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ մինչ «Նոային» միանալը սերբ դարպասապահը երկար տարիներ հաջողությամբ հանդես էր գալիս հայկական մեկ այլ ակումբի՝ «Ալաշկերտի» կազմում։
Հայաստանի ազգային հավաքականում Չանչարևիչը նորամուտը նշել է 2023 թվականին և կարճ ժամանակում դարձել թիմի հիմնական դարպասապահը՝ մինչ օրս անցկացնելով 20 հանդիպում։