211652_close_icon

Վեդիի համայնքապետն ինքն իրեն պարգևատրել է․ArmLur.am

views-count2047 դիտում article-date 19:28 12-01-2026
Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանը ավագանու որոշմամբ ինքն իրեն պարգևատրել է Ամանորին ընդառաջ։

ArmLur.am-ը գրել էր, որ Ամանորին ընդառաջ պետական պաշտոնյանները խոշոր չափերի պարգևավճարներ են ստացել։ Կառավարության շատ  անդամներ ArmLur.am-ի հետ զրույցում խուսափել էին պարգևի չափը նշել և միաձայն վստահեցնում էին, որ այն անձնական գաղտնիք է։

Բանն այն է, որ 2025 թվականի նոյեմբերի 19-ին Վեդի համայնքի ավագանին որոշել է աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին միանվագ պարգևատրել համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի 100 (հարյուր) տոկոսի չափով:

Հետաքրքիր է՝ ինչ ասել է «աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարել», գուցե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող պատարագներին պատշաճ մասնակցությունն է Սարգսյանին «պարգևի մատերիալ» դարձրել։ Երեկ էլ փաշինյանական կիրակնօրյա պատարագին Սարգսյանը իբրև թե անտեղյակ էր, թե ինպես են Վեդիի համայնքապետարանի և «Վեդի ալկո»-ի աշխատակիցները Մասիս համայնքում պատարագին մասնակցում՝ փոձելով թաքցնել վարչական ռեսուրս կիրառելու մասին վանկարումները։

Սարգսյանին, ով Արարատի մարզպետ եղած ժամանակ վստահ էր, որ կոկորդիլոսները ինչ-որ ժամանակ թռչել են, միանվագ դրամական պարգև տալու մասին որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 13 անդամ, դեմ՝ 7։

Հարկ է նշել, որ նույն օրը մեկ այլ որոշմամբ հաստատվել է, որ համայնքապետի վարձատրությունը սահմանվում է 590 հազար դրամ։ Ստացվում է, որ Գարիկ Սարգսյանը ինքն իրեն աշխատանքի վարձատրություն է սահմանել, ապա սահմանածի 100 տոկոսի չափով պարգևատրել, որի արդյունքում մեկ ամսում գրեթե 1 մլն դրամից ավել եկամուտ է ունեցել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր