211652_close_icon

էլեկտրամատակարարումը կդադարեցվի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

views-count3466 դիտում article-date 09:12 12-01-2026
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
 
Երևանի Կենտրոն վարչական կենտրոն՝
 
11։00-17։00 Կողբացի փողոց 67 շենք, Մաշտոցի պողոտա 38, 40, 40ա շենքեր, Խորենացի փողոց 24ա, 26 շենքեր, Խորենացի 1-ին փակուղու 1, 10, 19, 33, 56 առանձնատներ,
 
Երևանի Աջափնյակ վարչական կենտրոն՝
 
10:00-16:00 ՀԱ Գ-1, Գ-3 թաղամասերն ամբողջությամբ և Հ2 հեռուստաընկերություն,
 
Արմավիրի մարզի՝
 
11:00-17:00 Նալբանդյան գյուղ,
 
Արագածոտնի մարզի՝
 
11:00-14:00 Ներքին Բազմաբերդ, Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղեր,
 
Արարատի մարզի՝
 
10։00-12։00 Մարմարաշեն գյուղ մասնակի,
 
11:00-14:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Արարատյան, Գրիբոյեդովի և Շահումյան փողոցներ մասնակի, Վեդի քաղաք՝ Կասյան, Պուշկինի և Գայի փողոցներ մասնակի,
 
13:30-16:00 Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
 
11:00-13:00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
 
Վայոց Ձորի մարզի՝
 
11:00-13:00 Վայք քաղաք՝ «Հեռուստակայան» ոչ բնակիչ-բաժանորդ, Ջերմուկ քաղաք՝ Վարդանյան, Շահումյան և Մյասնիկյան փողոցներ մասնակի, Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան, Սևակի փողոցներ մասնակի,Ազատեկ գյուղ մասնակի,
 
Կոտայքի մարզի՝
 
10։00-13։00 Լեռնանիստ գյուղ, Սոլակ գյուղ՝ «Օրրան» ռեստորանային համալիր, «ԴԱՎՍ Գրուպ» ՍՊԸ, «Լայն Տրանս» ՍՊԸ, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
 
11:00-17:00 Գեղաշեն գյուղ մասնակի, Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի,
 
Գեղարքունիքի մարզի՝
 
11։00–13։00 Վարդենիս քաղաք՝ Երիտասարդության, Զորավար Անդրանիկի, Թովմասյան փողոցներ,
 
13։00–15։00 Վարդենիս քաղաք՝ Գայի, Երևանյան և Հ․ Արզոյան փողոցներ,
 
15։00–16։50 Վարդենիս քաղաք՝ Իսակովի, Լեռնագործների, Մեսրոպ Մաշտոցի փողոցներ,
 
11։15–14։55 Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կապավոր» ՍՊԸ, «Անուշ Քնար», «Գոգա-Սեդա» գազալցակայաններ, Վանևան՝ Զինմաս, «Վիվա-Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
 
Տավուշի մարզի՝
 
10։00-12։00 Իջևան քաղաք՝ Պռոշյան փողոց, Չարենցի փողոց 101/1 հասցե և 2-րդ նրբանցք,
 
12։30-14։30 Իջևան քաղաք՝ Նար-Դոսի փողոց, Ղալումյան փողոց, Թավրիզյան փողոց մասնակի,
 
Շիրակի մարզի՝
 
11։00-15։00 Աշոցքի տրածաշրջան՝ Սարագյուղ գյուղ:
 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Նմանատիպ նյութեր