211652_close_icon

Պինդ մնացե՛ք, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են. Մարուքյանը՝ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին

views-count1147 դիտում article-date 10:09 11-01-2026
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին:

Նա, մասնավորապես, գրում է.

Դիմում եմ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին

Հարգելի՛ Տեր Ռուբեն, ուզում եմ իմանաք, որ Դուք ունեք մեր լիակատար աջակցությունը Ձեր առաքելության իրականացման ճանապարհին։ Խնդրում եմ՝ ոչ մի դեպքում չընկրկեք մեր Եկեղեցու դեմ դուրս եկած անօրենների առջև։

Որպես իրավաբան՝ հավաստիացնում եմ, որ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի բոլոր գործողությունները օրինական և լեգիտիմ են, մինչդեռ նրա դեմ ուժային կառույցների կողմից իրականացվող գործողություններն ապօրինի են, իսկ վարչապետի արածը՝ հակասահմանադրական։

Պինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են:

 

Նմանատիպ նյութեր