211652_close_icon

2026 թվականի ընտրություններին ընդառաջ ժողովուրդը հստակ պահանջ ունի ընդդիմությունից․Մարուքյան

views-count1345 դիտում article-date 21:17 08-01-2026
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը  տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես  անդրադարձել է 14 հազար հետևորդ ունեցող «Գեոպոլիտիկա» տելեգրամյան ալիքում իրականացված հարցման բովանդակությանը՝  

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը ո՞ր ֆորմատով պետք է մասնակցի ԱԺ ընտրություններին․

32% Առանձին թիմերով (ամեն թիմ հավաքի իր ձայները, հետո ԱԺ-ում կոալիցիայով վերցնեն իշխանությունը)

68% Մեկ միասնական ցուցակով (գլխավոր ուժերը միավորվեն մեկ ցուցակում)

Հարցվածների 68 տոկոսը գտնում է, որ գլխավոր ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն և մեկ միասնական ցուցակով հաղթեն Նիկոլ Փաշինյանին։

Հարց է առաջանում.

Հարգելի ընդդիմադիր գործիչներ, եթե բոլորիս նպատակը նույնն է, ապա ի՞նչ ավելի մեծ տարաձայնություններ կարող են խանգարել, որպեսզի միահամուռ ուժերով իրականացնենք ժողովրդի պահանջը։

Մանրամասն՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր