211652_close_icon

Հալեպի օդանավակայանի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է

views-count967 դիտում article-date 11:51 07-01-2026
Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև լարված բախումների ֆոնին, հաղորդել է «Ռիա Նովոստի»-ն։

«Հալեպի մի քանի շրջաններում ուղևորների և անձնակազմի անվտանգության համար որոշվել է 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանից և դեպի օդանավակայան բոլոր չվերթերը», - սոցիալական ցանցերում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Նմանատիպ նյութեր