211652_close_icon

Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված հերթական այս քայլը դիտարկում ենք որպես քաղաքական նպատակներով հակաօրինական նախաձեռնություն․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

views-count3256 դիտում article-date 20:15 05-01-2026
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը, հոգևոր դասը և հավատացյալ հայորդիները միակարծիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և միաձայն դատապարտում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից 04.01.2026-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությունը, խախտվում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցուիրավունքները։

«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված հերթական այս քայլը դիտարկում ենք որպես քաղաքական նպատակներով հակաօրինական նախաձեռնություն, Եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը և նրան միացած ուխտադրուժ տասը եպիսկոպոսները:

Կոչ եք անում մեր քույրերին ու եղբայրներին չդառնա՛լ գործիք ու հանցակից աստվածուրաց, էջմիածնամերժ ուժերի ձեռքին, մնա՛լ հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,– ասվում է թեմի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր