211652_close_icon

Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին․ Վարազդատ Հարությունյան.Aravot.am

views-count2092 դիտում article-date 20:49 03-01-2026
Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Իմ ծնվելու տարիներից այս կողմ էներգետիկ խնդիրներ չունեցած երկրիս բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում անջատել ավելորդ լույսերը, որ ենթակառուցվածքները չծանրաբեռնվեն ու շարքից դուրս չգան:

Երկրի կյանքի կազմակերպման բոլոր այն ոլորտները, որոնք գտնվում են պետության (այս իշխանության) ուղիղ կառավարման ներքո ճիշտ նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը:

-ճիշտ այսպիսի տեսք ունի արտաքին քաղաքականությունը, 

-այսպիսին է եղել նաև պատերազմի կառավարումը,

-հանցավորության դեմ էլ են այդպես պայքարում` հավաքելով մարդկանց օրինական զենքերը, իսկ անօրինականները թողնելով փողոցներում իրար վրա կրակողների ձեռքը,

-մարդու իրավունքները նույն` «տրաքած» վիճակում են,

-այսպես են կառավարվում պետական ֆինանսները,

-ֆինանսների նախարարն այսպես է լրացնում իր հայտարարագիրը,

-առողջապահական ռեֆորմներն այսպիսի արդյունքներ են գրանցելու,

-հարկման ռեժիմն այս նույն մակերեսայնությամբ է որոշվել փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների համար,

-զարգացող, սակայն ճգնաժամային օրեր ապրող հանրային սննդի ոլորտի հարկային դրույքաչափերն այսպես բարձրացան,

-իրավապահ և դատական համակարգն այս նույն «սղլիկ» ձեռքերում է,

-նույնիսկ ձեր կազմակերպած «մասնավոր պատարագներն» են այսպես անցնում,

-օրենսդիրն այս նույն «նախանձախնդրությամբ» է վերաբերվում գործադիրի բերած բոլոր օրենսդրական նախաձեռնություններին ու ընդունում դրանք առանց խորանալու,

-պետական և համայնքային գնումները, կրթական ռեֆորմները, ֆինանսաբանկային կյանքը և այլն, և այլն…

Հ.Գ. Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և կոչ եմ անում համաներում հայտարարել որոշակի խումբ հանցագործությունների համար»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր