Ուկրաինայում սկսել են ազատ արձակել բանտարկյալներին ռազմական գործողություններին մասնակցելու համար
Tert.am-ը գրում է. Ուկրաինայի իշխանություններն ազատ են արձակում այն բանտարկյալներին, ովքեր նախկինում զինվորական են եղել՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
«Նախկին զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել պաշտպանել երկիրը ռազմական դրության ժամանակ, ազատ են արձակվել ազատազրկման և նախնական կալանքի վայրերից», - ասել է Գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկը:
Նրա խոսքով՝ այս հարցը լուծվում է ամենաբարձր մակարդակով։