211652_close_icon

Եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն օգնության կհասնի․ Թրամփը սպառնում է

views-count1723 դիտում article-date 12:49 02-01-2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի սպառնացել Է Իրանին:

«ԱՄՆ-ն օգնության կհասնի, եթե Իրանի իշխանությունները սկսեն կրակել ցուցարարների վրա»,– սոցցանցում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է գործողությունների և լիովին զինված է։

Հիշեցնենք, որ Իրանում դեկտեմբերի 28-ից լայնածավալ ցույցեր են անցկացվում։ Ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով 7 զոհ և տասնյակ վիրավորներ կան։

 

Նմանատիպ նյութեր