211652_close_icon

Հրացանային համազարկ և լռության րոպե. Գյումրիում նշվել է ռուսական ռազմաբազայի 84-ամյակը

views-count844 դիտում article-date 23:37 29-12-2025
Գյումրիում նշվել է ռուսական ռազմաբազայի 84-ամյակը։ Ցուցադրական ելույթներ են տեղի ունեցել, զինվորականների պարգևատրում։

Այսօր 102-րդ ռազմաբազայի ծառայողները մասնակցում են նաև հատուկ գործողության. 15 զինծառայող հերոսաբար զոհվել է, նրանցից երկուսին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում, ելույթի ժամանակ նշել է 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Յուդակովը:

Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն իր հերթին նշել է, որ գյումրեցիների և ռուս զինվորականների բարեկամության և համագործակցության օրինակով ամրապնդվում է վստահությունը երկու ժողովուրդների միջև։

Գյումրիում ռուսական ռազմական կայազորը կազմավորվել է հեռավոր1804 թվականին՝ ռուս-պարսկական հերթական պատերազմից հետո։ Ալեքսանդրապոլիամրոցի, որի տարածքում այսօր անցկացվում էին միջոցառումները, հիմնադրման առաջին քարը դրվել է 1835 թվականին։ Ամրոցը հենակետ է եղել19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի բոլոր կովկասյան արշավանքների ժամանակ։

Այս մասին ամբիոնից հիշեցրեց Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը՝ ընթերցելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորանքը։
 

Նմանատիպ նյութեր