211652_close_icon

Հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը. ՆԳՆ

views-count904 դիտում article-date 20:50 29-12-2025
ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի թվականի 1934-Ն որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք կարող են շարունակել օգտագործել իրենց վկայականները, որոնց վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդ։ Համակարգն ավտոմատ կերպով երկարաձգում է քարտի ժամկետը մինչև սահմանված օրը։

Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո փոխվել է անձնագիրը (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ հնարավոր է ստուգել քարտի QR կոդը և տեսնել վկայականի վավերականության ժամկետը։

Նմանատիպ նյութեր