211652_close_icon
views-count1324 դիտում article-date 19:40 29-12-2025

Համասը հաստատում է Մոհամմեդ Սինվարի մահը

Համասի ղեկավարությունը հաստատել է Գազայում իր զինված թևի առաջնորդ Մոհամմեդ Սինվարի մահը, հաղորդում է Reuters-ը: Դեռևս 2025 թվականի մայիսին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր նրա մահվան և խմբավորման խոսնակ Աբու Ուբայդայի սպանության մասին։

«Համասը երկուշաբթի օրը հաստատել է, որ իր զինված թևի խոսնակ Աբու Ուբայդան և այն ժամանակվա Գազայի առաջնորդ Մոհամմեդ Սինվարը սպանվել են այս տարվա սկզբին պատերազմի ժամանակ: Մայիսին Իսրայելի զինվորականները հայտարարել էին Համասի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբոր՝ Մոհամմեդ Սինվարի սպանության մասին, նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր