211652_close_icon

Նախագահը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը

views-count766 դիտում article-date 19:10 29-12-2025
 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի շենքում տեղակայված նախակրթարանի հնարավորություններին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Նախագահը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը և կարևորել նոր հայեցակարգով կառուցվող դպրոցների նշանակությունը կրթության որակի բարձրացման գործում:

Պարույր Սևակ բնակավայրում նախագահն այցելել է նաև նորակառույց թաղամաս, ծանոթացել բնակարանային պայմաններին:

Նմանատիպ նյութեր