211652_close_icon

Այս գիշեր ու վաղը առավոտյան Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

views-count1318 դիտում article-date 16:19 28-12-2025
Դեկտեմբերի 28-ի լույս՝ 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Դեկտեմբերի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ, 28-ի ցերեկը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Նշենք, որ երեկվանից տեղումներ են սկսվել ամբողջ Հանրապետությունում։

Նմանատիպ նյութեր