211652_close_icon

Իրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր

views-count1642 դիտում article-date 15:57 28-12-2025
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր կատարցի գործընկեր շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ, հաղորդել է IRNA-ն։

Նախարարները մտահոգություն են հայտնել Պաղեստինում և Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Իսրայելի ռեժիմի կողմից հրադադարի համաձայնագրերի խախտումների, ինչպես նաև Գազայի և Լիբանանի վրա հարձակումների շարունակման և խաղաղ բնակիչների թիրախավորման պայմաններում։

Նրանք ընդգծել են միջազգային հանրության կողմից Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ իր պարտավորությունները լիովին կատարելու և ցեղասպանության, օկուպացիայի և էքսպանսիոնիզմի քաղաքականությունը դադարեցնելու համար։

Արաղչին և Ալ Թանին նաև քննարկել են Եմենում տեղի ունեցող վերջին զարգացումներն՝ ընդգծելով երկրի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման կարևորությունը։

Վերջին օրերին ԱՄԷ-ի կողմից աջակցվող Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Եմենի հարավային նահանգների մեծ մասի նկատմամբ։

Զինված խմբավորումը հայտարարել է, որ իրենց ներխուժումների նպատակը ծայրահեղականների վտարումն ու մաքսանենգության գործողությունների կանխումն է։

Նմանատիպ նյութեր