211652_close_icon

ՀՀ նախագահ  հրամանագրով դատավորներ են նշանակվել

views-count1489 դիտում article-date 21:29 26-12-2025
 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գուրգեն ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ԲԴԽ-84-Ո-151 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Գուրգեն ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Նախագահի մեկ այլ հրամանագրով  Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի ԲԴԽ-89-Ո-164 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նմանատիպ նյութեր