211652_close_icon

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի

views-count1066 դիտում article-date 11:20 25-12-2025
«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Հեռուստաընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 24-ի որոշմամբ, որով ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

Գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

Նմանատիպ նյութեր