211652_close_icon

Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է հայկական հիվանդանոց. Ակոս

views-count1153 դիտում article-date 22:15 24-12-2025
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան դեկտեմբերի 23-ին այցելել է Եդիկուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, գրում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը։

Այցի ընթացքում թուրք նախարարին ուղեկցել են Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի քաղաքապետ Օմեր Արիսոյը և Զեյթինբուրնուի նահանգապետ դոկտոր Ադեմ Ուսլուն, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի անդամ Սևան Սիվաջիօղլուն։

«Այցի ընթացքում Երլիքայան իր բարեմաղթանքներն է փոխանցել Եդիկուլեի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բետրոս Շիրինօղլուին և Հայկական հիմնադրամների միությանը։

Բեդրոս Շիրինօղլուն անցյալ ամիս վերադարձել է Թուրքիա՝ արտասահմանում տեղի ունեցած վթարից հետո։ Հիվանդանոցում հաջող վիրահատությունից հետո նրա վերականգնման շրջանն ավարտվել է, և նա վերադարձել է իր պարտականություններին», -գրում է լրատվամիջոցը։

Նմանատիպ նյութեր