211652_close_icon

Ֆինանսների նախարարությունն ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը համագործակցության հուշագիր են կնքել

views-count847 դիտում article-date 18:57 23-12-2025
ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նշվում է, որ հուշագրի նպատակն է խթանել պետական կառույցների և մշակութային հաստատությունների միջև սերտ համագործակցությունը և միաժամանակ նպաստել պետական ծառայողների մշակութային կյանքի ակտիվացմանը, ինչպես նաև նրանց հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր