211652_close_icon

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում

views-count805 դիտում article-date 18:49 24-12-2025
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 23-րդ արտագնա նիստը:

Տեղում ուսումնասիրվել են հուշահամալիրի շինարարական աշխատանքների՝ նախագծային լուծումներին համապատասխանությունը, քննարկվել են հեղինակային խմբի բարձրացրած հարցերը, աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները:

Կարևորելով հուշահամալիրի մույթերի հին և նոր քարերի համահունչ ընկալման անհրաժեշտությունը՝ դրանց մշակման և շարվածքի վերաբերյալ տրվել են համապատասխան առաջարկություններ և ցուցումներ:
 

Նմանատիպ նյութեր