ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կարող են աշխարհը կանգնեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին․ Պիլիպսոն
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն վարում են արկածախնդրական կուրս, որը կարող է աշխարհը կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ ԱԳՆ 3-րդ եվրոպական վարչության տնօրեն Յուրի Պիլիպսոնը։
«Իրականում Ռումինիայի ազգային անվտանգությանը սպառնում է ոչ թե Ռուսաստանը, ինչպես նշվում է հիշատակված փաստաթղթում (2025-2030 թթ․ թարմացված ազգային պաշտպանության ռազմավարություն), այլ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ագրեսիվ ու արկածախնդրական կուրսին Բուխարեստի հետևումը։ Վերջիններիս ղեկավարությունը, իր հերթին, սեփական եսասիրական շահերի համար պատրաստ է աշխարհը կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»,- ասել է դիվանագետը։ Նրա կարծիքով, «դժվար թե այդ մարդիկ գիտակցում են նման մռայլ հեռանկարի իրական իմաստը»։
Պիլիպսոնը նոյեմբերին Ռումինիայում ընդունված ազգային պաշտպանության ռազմավարությունը անվանել է «ներկայիս բուխարեստյան վերնախավի հերթական կարճատես քաղաքականության օրինակ», որը, ըստ նրա, փաստացի ծրագրում է երկարաժամկետ հակամարտություն Ռուսաստանի հետ։