211652_close_icon

ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններից յուրաքանչյուրին․ Պուտին

views-count1078 դիտում article-date 18:29 21-12-2025
ՌԴ նախագահ Վլադիմիկր Պուտինը բացման խոսքով հանդես եկավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններից յուրաքանչյուրին։


«ԵԱՏՄ-ն ամուր կերպով հաստատվել է որպես ի հայտ եկող բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոն։ Այսօր հանդիպման ժամանակ կքննարկվեն մի շարք որոշումներ, որոնք ուղղված են միության շրջանակներում համագործակցության հետագա խորացմանը։ Միության շրջանակներում գործընկերությունը ապահովում է հինգ երկրների տնտեսական կայունությունը»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացումը նպաստում է ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ապահովմանը, ինչը կարևոր է անկայուն ժամանակներում։

Նմանատիպ նյութեր