211652_close_icon

Հայոց Եկեղեցին կմնա հայության ազգային իղձերին կառչա՞ծ, թե՞ կվերածվի իշխող խմբակի միջոցով այլ շահեր սպասարկողի․ Արա Պողոսյան

views-count1147 դիտում article-date 11:07 21-12-2025
Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենամեծ և ամենահեղինակավոր համաշխարհային հայկական ցանցային կառույցն է, և բոլոր ժամանակներում բոլոր կայսրությունները ցանկացել են կա‘մ կոտրել, կա‘մ տիրապետել համահայկական այս հզոր կառույցին։

Այդ ցանկությունը եթե ռեպրեսիվ մեթոդներով է կիրառվել, Եկեղեցին դիմադրել ու հաղթել է, ավելի խելացիները` փորձել են սիրաշահել։

Այսօր էլ նույն պայքարն է, թե Հայոց Եկեղեցին կմնա հայության ազգային իղձերին կառչա՞ծ, թե՞ իր աշխարհասփյուռ ուժով կվերածվի կոնկրետ իշխող խմբակի միջոցով այլ շահեր սպասարկողի։
Ես պատահական չեմ ասում, որ անձերի խնդիր բացարձակ չկա, հակառակ պարագայում ամեն ինչ հեշտ ու հանգիստ ընթացք կունենար։ Խնդիրը ինստիտուցիոնալ է, և վերաբերվում է հայության ապագային։ Ինչպես Փաշինյանը Հայաստանը վերածեց տկար, խոսք չունեցող ու ազգային իղձերին հակադիր պետական կազմավորման, այնպես էլ փորձում է Եկեղեցին կտրել ազգային իղձերից և վերածել վահագն_խաչատուրյանական կամակատար կառույցի` առանց ազգային խորը բովանդակության։

Նմանատիպ նյութեր