211652_close_icon

Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին՝ մի օրակարգով, իր հեռանալու հարցը քննարկելու համար. Նիկոլ Փաշինյան

views-count514 դիտում article-date 16:01 18-12-2025
Ես պատրաստ եմ ընդունել Կաթողիկոսին մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով. որ պահին պատրաստ լինի հանդիպել՝ ես պատրաստ եմ: Այս մասին իր ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյո՞ք եկեղեցում առկա խնդիրները բարձրաձայնած 10 եպիսկոպոսները՝ ովքեր միացել են վարչապետի պահանջին, ավելի անբիծ են, քան մյուս հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նրանք չեն միացել իր պահանջին, այլ ձևավորել են իրենց սեփական օրակարգը:

«Նրանք չեն միացել ինձ, ոչ էլ ես եմ միացել իրենց: Իրենք իրենց օրակարգն են բերել, ես՝ իմը, և պարզվել է, որ դրանք մեծապես համընկնում են ու սա հենք է ստեղծել, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք: Եթե նույն խնդիրներն ենք ձևակերպել՝ ինչու՞ նույն խնդիրների շուրջ չաշխատենք»:

Անդրադառնալով 10 եպիսկոպոսների ավելի լավը լինելուն՝ Փաշինյանը պարզաբանեց, որ նրանք ընդունում են բարենորոգման օրակարգը: Իրենք իրենց այդ օրակարգից դուրս չեն դնում:

«Առաջին հերթին 10 եպիսկոպոսները բովանդակության հիման վրա են ավելի ընդունելի: Իրենք հայտարարություն են արել, որ իրենց բաժին մեղքը ընդունում են ու առաջ են քաշել բարենորոգման օրակարգը»:

Խոսելով Գարեգին Բ-ի տրամաբանական լուծման գնալու մասին՝ Փաշինյանը նշեց, որ եթե վերջինս Արշակ Սրբազանի հետաքննությանը չխոչընդոտեր, եպիսկոպոսների դրսևորումը այսպիսին չէր լինի:

«Կտրիճ Ներսիսյանը ստեղծել է խումբ ու այդ մարդկանց առաջ դրել է խնդիր՝ քննելու և եզրակացություն անելու, հետո սկսել է խոչընդոտել մարդկանց գործունեությունը, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:

Նա ցանկացել է Արշակ Խաչատրյանի դեպքը մաքրել ու մեղքի պատասխանատվությունը դնել եպիսկոպոսների վրա. նրանք էլ չեն ցանկացել վերցնել պատասխանատվությունը. դա եղել  է վերջին կետը, որ հասկացել են՝ չի լինի այսպես»,- եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր