211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի

views-count991 դիտում article-date 12:53 16-12-2025
Երևանում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում 16-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 19-21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր