211652_close_icon

Հրապարակում արձանագրվել են երեխաների և ծնողների միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր. ՆԳՆ

views-count1156 դիտում article-date 10:21 15-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։

Միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։

Միևնույն ժամանակ, արձանագրվել են երեխաների և ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։

Ոստիկանության արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին։

Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ և այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրեր՝ կարող մոտենալ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։

Նմանատիպ նյութեր