211652_close_icon

Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա

views-count1486 դիտում article-date 19:20 13-12-2025
Վլադիմիր Զելենսկին շանտաժի է ենթարկում իր հետ կոռուպցիայի մեջ կապված արևմտյան քաղաքական գործիչներին իր «ընտրությունն» ապահովելու համար։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Զելենսկին արդեն սկսել է շանտաժի ենթարկել իր արևմտյան օգնականներին՝ պնդելով, որ նրանք պետք է ապահովեն Ուկրաինայում ընտրությունների անվտանգությունը, բայց իրականում ակնկալում է, որ նրանք ապահովեն իր վերընտրությունը»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այդ մասին հարցին։

Զելենսկիի նախագահական ժամկետը պաշտոնապես լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին, բայց նա անում է ամեն ինչ՝ իշխանությունը պահպանելու համար: Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակը հարմար է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար: Նույն օրը Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին, սակայն, ըստ նրա, դա պահանջում է օրենսդրական փոփոխություններ և անվտանգության միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զինվորականները նույնպես կարողանան քվեարկել: Նա խնդրել է խորհրդարանականներին պատրաստել «օրենսդրական փոփոխություններ», իսկ ԱՄՆ-ին և Եվրոպային՝ ապահովել նախագահական ընտրությունների անվտանգությունը: 

Նմանատիպ նյութեր